Իմ նախագծը

Նկարչություն

Մասնակիցներ՝ ովքեր կցանկանան

Ժամկետ՝ շուրջտարյա

Ընթացքը

Ով ուզի պետք է նկարներ նկարի և ցուցադրի կամ պետք է գրի նկարչի մասին ։

Օրինակ՝

նկարում ենք նկար և դնում ենք բլոգում՝

Акрил "Деревенский летний пейзаж". Мастер-класс рисования! | Пейзажи, Летний  пейзаж, Деревенская живопись

կամ գրում ենք նկրաչի մասին

Նա ծնվել է 1923 թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահրենի գեղարվեստի (1944-1948) և  Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-1954)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին (1959, 1961)։ 1962 թվականին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։

Արդյունքը՝

Սովորողը կամ այլ մարդ իմանում է նկարչի մասին և կիսվում է իր գեղեցիկ նկարներով։

Նպատակը՝

Սովորել նկարչի մասին կամ նկարել գեղեցիկ նկարներ։

Արփինե Գևորգի Հովհաննիսյան (ԱՐՓԻ),օգոստոսի  29,1982 , Կիրովոկան,Հայկական ԽՍՀ , ԽՍՀՄ), հայ նկարչուհի,հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ (2012), ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ (2018):

ARPI painter.jpg

Վան Գոգ

Վինսենթ Վան Գոգը ծնվել է 1853 թ. մարտի 30-ին Հոլանդական Գրոտ-Զյունդերտ քաղաքում: Աշխարհում ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչներից մեկն է Վան Գոգը: Հոլանդացի այս պոստիմպրեսիոնիստ նկարիչը ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Վան Գոգը կյանքի վերջին տարիները մեծ մասամբ անց է կացրել հիվանդանոցում: «Սուր նոպաների արանքում հիվանդը միանգամայն հանգիստ է և մեծ կրքով նկարչությանն է տրվում», – գրել է նրա բժիշկը:

Մանկություն

Վինսենթը Վան Գոգների ընտանիքում 5 երեխաներից ամենամեծն էր: Ամենափոքրը՝ Թեոն, նրա կյանքի ամենակարևոր մարդ էր մինչ մահ: Թեոն օգնում և սատարում էր եղբորն ամեն հարցում: Վինսենթն էլ անմնացորդ սիրով էր սիրում եղբորը և նրան նամակներ գրում ամեն ինչի մասին և ամեն օր: Վան Գոգի՝ եղբորն ուղղված նամակները հետագայում տպագրվել են:

Винсент Ван Гог цитаты (313 цитат) | Цитаты известных личностей

Փաստեր Ապարանի ջրամբարի մասին

Աշխատանք բառարանով

Ջրամբար —  բացատրություններ

1. Ջուրը հավաքելու՝ կուտակելու՝ ամբարելու արհեստական կառուցվածք:
2. Ավազան, ջրավազան:
3. Ջրի առավել կամ պակաս մեծ կուտակություն ներկայացնող տեղ (լիճ, ծով, գետ ևն):

2. ջրամբար — հոմանիշներ

Ջրապահեստ, ջրավազան, ջրանոց, ջրատուն, ջրշեղջ, ջրակույտ, ջրաժողով, ջրհոր։

3.ջրամբար ռուսերեն բացատրություն

Водоём, бассейн. 2. Водохранилище.

4.ջրամբար անգլերեն բացատրություն

reservoir,storage lake

 

1229px-Marmarik_Reservoir_in_May_2018_(14).jpg

Ապարանի ջրամբարը գտնվում է Արագածոտնի մարզում , Քասաղ  գետի վերին հոսանքում, Քուչակ և Եղիպատրուշ  գյուղերի միջև։

 Կառուցվել է  1962 – 1967 թվականներին։

Ջրամբարի բարձրությունը 50 մետր է,իսկ երկարությունը՝ 200 մետր։

Ձմռանը սառցակալում է։

Օգտագործվում է ոռոգման համար։

Ջրամբարի հիմնական ձկնատեսակը տեղական կողակն է։

Այստեղ բուծվել էնաև  իշխան, սիգ և ծածան ձկնատեսակներ։

Վերջին տարիներին այստեղ բուծվել է նաև խեցգետինը։

Շրջակայքում կառուցվել են հանգստյան գոտիներ։

Ջրամբարի ջրերի տակ են մնացել Քասաղ, Զովունի գյուղատեղերը, որոնց բնակիչները վերաբնակեցվել են Երևանի շրջակայքում։

Ջրամբարի մոտ են գտնվում V դարում կառուցված Սուրբ Վարդան և Թուխ Մանուկ փոքրաչափ եկեղեցիները։

Այնտեղ է գտնվում IV դարում կառուցված  Պողոս- Պետոս բազիլիկ տաճարը, որը  տարեկան 3-4 ամիս մնում է ջրային տարածքի մեջ։

Ածիկի օրագիր

Ոսպի և ցորենի հատիկները տնկեցի բամբակի մեջ։ Հատիկները մոտավորապես հարյուր հատ էին։ Ամանը դրեցինք այն սեղանին, որտեղ հաճախ է արևոտ լինում, հետո ջրեցինք։ Հատիկները ուռեցին-ուռեցին և ծիլեր տվեցին, ու ծիլերը կամաց- կամաց բարձրացան։

Այսօր ամենաբարձր ծիլը ինն ու կես սմ է, իսկ ամենակարճը կես սանտիմետր է։ Ոսպի ծիլերը մոտավորապես 35 հատ են, իսկ ցորենի ծիլերը 40 հատ։

Ծիլերը 14 օրական են։ Դիտեք նկարը և կտեսնեք։

 

file-6.jpeg

Ծիծեռնակների մասին

imagesԾիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Գոյություն ունի ծիծեռնակի մոտ 79 տեսակ։  Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։ Ծիծեռնակի թռչելով մարդիկ կանխագուշակում են եղանակը։ Շարունակել կարդալ

Գարուն է գալիս․ Համո Սահյան

vcc

Ծիլերն են դաշտում կանաչին տալիս,
Դռները բացե’ք, գարո’ւն է գալիս:

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով գնում է հեռու,
Գնում է դեպի ծովը անհատակ:

Շարունակել կարդալ