Մայրենի

1)Դասը,արձակուրդը,դասամիջոցը

2)տղան,աղջիկը,տատիկը

3)քնեց,լողաց,խաղաց

4)սկսեց,ավարտվեց,գնաց

5)ձանձրալի,հետաքրքիր,հավես

6)կարմիր,կապույտ,կանաչ

7)մեծ քայլերով,փոքր քեյլերով,վոազքով

8)վաղը,Երեքշաբթի,Չորեքշաբթի

9)շատ,քիչ,մի փոքր

Անտառ- գոյական խշշում է – բայ

աղջիկ- գոյական խաղում է- բայ

մարդ- գոյական կանգնում է- բայ

մեքենա- գոյական սլացավ- բայ

քամի- գոյական դաղարեց- բայ

պար-գոյական պարում է- բայ

երգ- գոյական երգել է- բայ

կանչ- գոյական կանչել է- բայ

հարց- գոյական հարցրել է- բայ

կապ- գոյական կապում է- բայ

Ա

Տղա-գոյական-ինչ

Թանաք- գոյական-ինչ

Խրճիթ- գոյական-ինչ

Արգելք- գոյական-ինչ

Բաժակ- գոյական-ինչ

Բանալի- գոյական-ինչ

Տատիկ- գոյական-ինչ

Ուսուցչուհի- գոյական-ինչ

Թռչուն- գոյական-ինչ

Հեղեղ- գոյական-ինչ

Դերձակ- գոյական-ինչ

Բ

Հնձում ենք -բայ – ինչ անել

Խաղում էինք- բայ – ինչ անել

Լուսավորում ես- բայ – ինչ անել

Կտցահարել- բայ – ինչ անել

Վազում էիք- բայ – ինչ անել

Թակում եմ- բայ – ինչ անել

Հեղեղել է- բայ – ինչ անել

Խռնվում են- բայ – ինչ անել

Շփոթեցի- բայ – ինչ անել

Բացել եք բայ – ինչ անել

Բակում մի երիտասարդ սրինգ ուներ։

Երեխան քարերի մեջ ինչ-որ բան գտավ։

Մի մարդ մութ գիշերով ձոր ինչավ։

Անձրևը անընդատ թափվում է։

Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով արթնացավ։

Մայրենի

Անգի’ր սովորի’ր Եղիշե Չարենցի <<Ինչքան աշխարհը սիրես >> բանաստեղծությունը։

2. Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ տողերը`

<<Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…>>։

Այդ տողերը ուզում են բացատրել, որ եթե դու աշխարհը խնամես, բարի գործեր կատտարես, աշխարհն էլ քեզ բարի գործեր կանի։

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

Մայրենի

Արան թագավորն իր ժողովրդով,  հանդեսներով ու օրհնություններով ելավ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի¯նչ սիրուն, ի¯նչ հրեղեն աղջիկ… արևին ասում է, թե` դու մայր մտի, ես քո փոխարեն լուս կտամ: Գնացին Այգին: Մութուլուսին-բարի լուսուն Հազարան Հավքը երգեց ու մշտադալար բուրյան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի¯նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջվանից էլ շքեղ, լի փարթամ հազարաձայն ու հազարագունի: Նրանք էլ որ գազան էին դարձել, մարդիկ դարձան` բանական հոգով: Եվ ամենն ու ամենքը դարձան ասես նորից նոր ծնված, մաքուր, անմեղ ու անարատ : Արեգն ու անտես-աննման Տիրուհին ամուսնացան: Յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին Անմահական Այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.
Երկներ Երկին
երկներ Երկիր
Երկներ և ծովն ծիրանի
Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելաներ
Ընդ եղեգան փող բոց ելաներ
Եվ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ
Բոց ուներ մորուս
Եվ աչքունքն էին արեգակունք:
Ծերունի Արան թագավորը իր թագավորությունը հանձնեց Արեգին: Արեգը բազմեց հոր գահին, եղավ բարի արքա ու էն երկնքի պայծառ արևի նման արարչական սիրով արդար ու բարի թագավորեց հար ու հավիտյան:

Հարցեր`

Գրի’ր կարծիք հեքիաթի վերաբերյալ։

Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ, և ես այդ հեքիաթից սովորեցի, որ պետք է միշտ նպատակ ունենալ և չվախենալ պարտություններից։ Եվ եթե դու վախենաս ուրեմն դու չես հաղթի։ Եվ դու պետք է օգնես բոլորին։

Հատվածի վերաբերյալ կազմի’ր հարցեր և առաջադրանքներ։

Ում հետ ամուսնացավ Արեգը։

քանի օր և քանի գիշեր էին այդ հարսանիքը նշում։

Բնութագրիր Արեգին երբ, որ նա այս հատվածում էր։

Ինքդ նմանատիպ հատված հորինիր։

Ով է Արան թագավորը

Ով էր պետք գար Հազարան հավքի մոտ, որ Հազարան հավքը երգի։

Գործնական աշխատանք

Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:

Գիրք — գիրկ

տանկ — տանձ

սանր — մանր  

մարագ — կարագ

նոր — լոր

բարդ — վարդ


2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասության մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում էր):
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը (անընդհատ ճռնչում, շառաչում էր):
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը)  սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – Իրար հաճելի վարմունք ունենալ
Հազար մաղով անցկացրած – առանց ամոթի՝ անամոթ
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, կարևոր գործից ուշացող
Գլխին կրակ թափել – բարկությունը զեղել
Կանաչ-կարմիրը կապել – ամուսնացնել
Կոպեկի համար մեռած – ագահ, աչքածակ
Ուրիշի բնում ձու ածել – ուրիշին օգուտ տալ
Ոտքի կոխան դարձնել – ոտնակոխել
Փուշը մատից հանել – Մեկին որևէ բանով օգնել
Գրքի մի երեսը կարդալ — հարցին միյակողմանի մոտենալ

Մայրենի

Կարդա՛ «Հազարան հավք»-ի 9-րդ եւ 10-րդ հատվածները։ Կատարի՛ր հատվածներից հետո գրված առաջադրանքները։

Հատվածը համառոտ՝ 5-7 նախադասությամբ փոխադրիր:

Արեգը գնաց հասավ մի կարմիր աշխարհ,որտեղ ամեն բան կարմիր էր։Նա հանդիպեց արնագույն շոր հագած մարդկանց և ծեր թագավորի։Նրան պատմեցին,որ թագավորի աղջկան՝ Վարդերին վիշապը հափշտակել է և շատ կտրիճներ են եկել ու չեն կարողացել ազատել վիշապի ձեռքից։Արեգը թագավորին խնդրեց,որ ինքը գնա ու ազատի ։Պառավ Քուսին հենց տեսավ Արեգին ասեց որ գնա թե չէ Արեգին յայրի։Իսկ Արեգը իր աղեղով խփեց ու փշրեց շղթաները ու ազատեց աղջկան։

Հատվածիդ դուրս գրիր ածականները:

մշտադալար, անվերջ, կանաչ, կարմիր, երփներանգ, բուարվետ, անուշ, զվարթ, մեղմ, ուրախ, քնքուշ, կողմ, կտրիճ, անհոգ, անմեռ, հեծավ։

Մայրենի

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասավ Կապույտ աշխարհ. երկինքը` կապույտ, գետինքը` կապույտ, հողը` կապույտ, ջուրը` կապույտ, խոտը` կապույտ, փետը` կապույտ, ծաղիկը` կապույտ: Երկիրը` ավե՜ր, լո¯ւռ, ամայի…
— Ո՞վ կա էստեղ` շունչ կենդանի,- ձեն տվեց Արեգը:
Վախենալով էս ու էն կողմից դուրս եկան գունատ ու նիհար մարդիկ:
— Ի՞նչ է եղել ձեր երկրին, ո՞վ է ձեզ էդպես արել,- հարցրեց Արեգը:
— Երկաթե Ձեռքը, անիրավ Երկաթե Ձեռքը,- սարսափած շշնջացին մարդիկ:
— Ո՞վ է Երկաթե Ձեռքը:
— Մի հրեշ Երկաթե Ձեռք, որ ամեն անգամ դուրս է գալիս ծովի միջից, հափշտակում, քանդում-ավերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցած-չունեցածը,- բողոքեցին մարդիկ,- ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք հոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չհոգնեց թալանելով ու ավերելով :
— Դե ինձ տարեք ձեր թագավորի մոտ,- ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագավորի մոտ: Կապույտ աշխարհի թագավորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահին, շուրջն էլ մոլորված կանգնած էին իր նազիր-վեզիրները, պալատականները: Արեգը ներս մտավ, երեք անգամ գլուխ տվեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու հայտնեց, որ ինքը գնում է Հազարան հավքի հետևից, լսեց էս երկրի ցավը ու եկել է Երկաթե Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու ավերից:
— Մեղք ես, այ որդի,- ասաց թագավորը,- Երկաթե Ձեռքին ոչ քաջի թուրն է հաղթում, ոչ հսկայի ուժը. գլուխդ զուր տեղը փորձանքի մի տար, որդի:
— Չէ, թագավորն ապրած կենա, ես ինչ որ կանեմ, կտեսնեք,- ասաց Արեգը,- ինձ ծովը տարեք:
Արեգին տարան ծովը: Թագավորի հրամանով մի ամուր նավ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտավ նավի մեջն ու ընկավ ծովի երեսը: Ծովը մտավ թե չէ, փոթորիկ բարձրացավ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծվեց, երկինք ու ծով իրար խառնվեցին, զարհուրելի շառաչյունով ծովի միջից դուրս եկավ Երկաթե Ձեռքը ու բարձրացավ նավի վրա, որ զարկի, խորտակի, հափշտակի: Արեգն աներկյուղ առաջ անցավ, բռնեց Երկաթե Ձեռքն ու էնպես ուժով ոլորեց, որ ահագին ճայթյունով ջարդվեց ու խորտակվեց ջրի մեջ: Երկաթե Ձեռքը խորտակվեց թե չէ, ալիքների միջից դուրս թռավ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագավորի աղջիկն եմ ես: Չար Երկաթե Ձեռքը գերել էր ինձ: Դու խորտակեցիր Երկաթե Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա¯խ, երանի թե օրերից մի օր դու ընկնեիր մեր Մշտադալար Այգին, որ քո լավության փոխարեն ես էլ քեզ լավություն անեի: Էսպես ծլվլաց թռչուն-աղջիկը ու զվարթ երգելով` անհետացավ կապուտակ երկնքում, թռա՜վ- գնա՜ց… Կապույտ աշխարհի թագավորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկավ Արեգի առաջ` երգ ու պարով, հանդեսներով ու օրհնություններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկ-թանկ պարգևներով: Էսպես Արեգին առաջն արած` տարան թագավորի պալատը: Թագավորը ժառանգ չուներ, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնա իրենց քաղաքում, իր մահից հետո բազմի իր գահին ու իր տեղը թագավորի:
— Չէ, թագավորն ապրած կենա,- պատասխանեց Արեգը,- ես գնում եմ Հազարան Հավքի հետևից, ես պետք է գտնեմ Հազարան Հավքը, տանեմ մեր այգին, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը` մարդ:
Էստեղ թագավորը Արեգին խորհուրդ տվեց, որ էլի հետ գնա ծովը ու ծովի ոգիների թագավորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը, ծովի ոգիների աղջկա մատանին ձեռին, գնաց ծով ու ձեն տվեց.
— Չքնաղ անունով քո լույս աղջկա
Կանչում եմ, ահեղ ծովերի արքա,
Լսիր անհատակ ջրերի խորքից
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տուր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարոտով` անմար-երկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հավքը Հազարան:
Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա,
Առ, նշանն ահա քո սեգ աղջկա,
Տուր ինձ Քամի Ձին` հասնեմ փափագիս,
Էն Հավքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը` մարդ բանական հոգով:
Էսպես կանչեց, ու փոթորիկը ելավ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անցավ, ու ահավոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուր-հրեղեն իր թևերով ցոլաց-ելավ Քամի Ձին: Հասավ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր:

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Հատվածը բաժանիր մասերի և վերնագրիր:
  •  քար, ձի, ծով, երկինք բառերին ավելացրու տարբեր վերջավորություններ և կազմիր նախադասություններ:
    Քար — քարը շատ ծանր էր, բայց Արեգը այն ճեղքեց։
    Ձի — ձին շատ արագավազ է։
    Ծով — Ծովի խորքերում շատ շնաձուկներ կան։
    Երկինք — երկնքում սավառնում են բազմազան ամպեր։
  • Նամակ գրիր Արեգին:
    Բարև Արեգ։ Հա ես հիմա Երևանում եմ, բայց այն ինձ չի խանգարի քո հետ խոսել։ Դու հերոս ես Արեգ, դու հաղթեցիր այդ ուժեղ վիշապներին, բայց առանձ վախի։ Ես էլ կուզեի քո նման ուժեղ լինել, և եթե մեր աշխահում էլ լինեն այդպիսի վիշապներ ես քեզ կկանչեմ։
  • Հատվածը պատմիր Արեգի անունից:
    Ես իմ համար գնում էլ, և մտա մի աշխարհ որտեղ ամն ինչ կաույտ էր։ Եվ հանկարծ նիհար — նիհար մարդիկ դուրս եկան, և ինձ պատմեցին երկաթե ձեռքի մասին, ես նրանց թագավորի հետ խորհորդակցեցի և գնացի դեպի ծով, որի համար ինձ համար նավ էին պատրաստել, ես արդեն հեռու նավակով գնացել էի և հանկարծ երկաթե ձեռքը դուրս եկավ ես նրա հետ կռվեցի և հաղթեիցի։ Հետո մի ծիտ դուրս եկավ ալիքի մեջից և մականի գցեց, որի միջոցով ես շարունակեցի իմ ճանապարհը։
  • Ո՞վ էր Երկաթե Ձեռքը:
    Երկաթե ձեռքը, երկաթե ձեռք ունեցող մի հրեշ էր, ով ավերում էր այդ երկիրը։
  • Գրիր փոքրիկ պատմություն Երկաթե Ձեռքի մասին:
    Տարիներ է արդեն կապույ աշխարհում մի հրեշ կա, երկաթե ձեռքը։ Նա ագահ է և չար, թալանում է ամեն բան։ Գող է թե ոչ պարզ չէ։ Բնակիչների ահն ու սարսափն էր,ով նրան տեսնում ր վախենում փախնում էր, մինչ մի անահ տղա եկավ և փրկեց երկիրը։
  • Ի՞նչ կանեիր Արեգի փոխարեն:
    Ես նրան բարի կսարգեի բառերի միջոցով։
  • Ինչու՞ Երկաթե Ձեռքը հարձակվեց հենց այդ երկրի վրա:
    Ինձ թվում է, նրա համար որ այնտեղ ծով կար, որի միջոցով նա կարող էր աննկատ մտնել քաղաք։

Մայրենի

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.
— Ափսո՜ս, կտրիճ, ա¯խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…
— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս,- հարցնում է Արեգը:
— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև բանտում փակեց, զրկեց պայծառ արևից, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…
— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…
— Էն սև սարի տակից կերևա. յոթը ագահ գլուխ ունի, մեջտեղի գլխին պիտի զարկես մեկ անգամ, ու որ դևը խնդրի քեզ, թե` մին էլ, մին էլ զարկի, էլ չզարկես, հիշիր, էլ չզարկես, կտրիճ տղա…
Հանկարծ Սև աշխարհքը ավելի մթնեց, դևի ձենից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մեկ էլ սև ամպի նման եկավ յոթ գլխանի Սև դևը` բերանից սև կրակ շաղ տալով, եկա¯վ, եկա¯վ, Արեգին տեսավ ու գոռաց.
— Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…
— Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել,- կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում է գետնին ու շունչը փչելով` մռնչում.
— Մին էլ զարկիր, մին էլ…
— Ես իմ մորից մին եմ ծնվել,  մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում է Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ աղջիկը խնդրում է, թե` ինձ էլ տար քեզ հետ, կտրիճ տղա, ես քոնն եմ:
— Չէ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:
Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք է դառնում ու թռչում-գնում ծլվլալով.
-Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…
Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն:

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:

Դևը, Լացող դևը, Արեգը հանդիպում է գեղեցկուհուն

  • Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:

Աշխարհում֊ում

Աղջկա֊ա

Բանտում֊ում

Արևից֊ից

Արեգը֊ը

Թևով֊ով

Վիշապը֊ը

Այգին֊ն

Ճամփեն֊են

  • Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղմեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:
  • Հավքն իր թևով — թագավորի զորքն էլ
  • Օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ — օձն էլ չեր կարող հասնել էստեղ
  • Մեծ թիքեդ ականջդ կթողամ — կտոր կտոր անել այնպես, որ ականջից մեծ կտոր չլինի։
  • Հատվածը պատմիր աղջկա անունից:

Ես տեսա մի սիրուն տղա և ասեցի, որ շուտ հեռանա, որովհետև սև դևը հիմա կգա: Դևը ունի յոթ գլուխ, բայց նա չվախեցավ և ուժեղ դևի հետ կռվել: Ես նրան ասացի, որ անպայման խփի մեջտեղի գլխին մեկ անգամ: Նա խոստացավ ինձ, որ այդպես էլ կանի: Տղան դըի հետ կռվեց և տվեց հենց նրա մեջտեղի գլխին և դևը ոռնալով սատկեց: Ես տղային խնդրեցի, որ ինձ որ ինձ էլ տանի, բայց նա ասաց, որ պիտի գտնի Հազարան հավքին։

Մայրենի

ԱՐԵԳԸ ՍԵՎ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում հասնում է Սև աշխարհ: Տեսնում է` երկինքը սև, գետինքը սև, հողը սև, ջուրը սև, փետը սև: Էս սև ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սև, բարձր տուն, ու տնից մի աղջկա լացի ձեն է գալիս: Վերև է նայում, լուսամուտի մոտ տեսնում է` մի շարմաղ, լուսեղեն աղջիկ ձեն է տալիս.
— Ափսո՜ս, կտրիճ, ա¯խ, ուր եկար էս աշխարհքը` սև ու մութ: Փախիր արագ, անահ տղա, սիրուն տղա, թե չէ ուր որ է Սև մարդակեր դևը կգա, հազար պատառ կանի քեզ…
— Սիրուն աղջիկ, ո՞վ ես դու, ինչո՞ւ ես լալիս,- հարցնում է Արեգը:
— Սև դևն եկավ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեց-բերեց, էս սև բանտում փակեց, զրկեց պայծառ արևից, լույսից… Նրա ժամն է, հիմա որսից կգա: Փախիր, փախիր, կտրիճ տղա…
— Ես վախ չունեմ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ինչ սև հրեշ կուզի թող գա, դու ինձ ասա` որ կողմից է դևը գալու…
— Էն սև սարի տակից կերևա. յոթը ագահ գլուխ ունի, մեջտեղի գլխին պիտի զարկես մեկ անգամ, ու որ դևը խնդրի քեզ, թե` մին էլ, մին էլ զարկի, էլ չզարկես, հիշիր, էլ չզարկես, կտրիճ տղա…
Հանկարծ Սև աշխարհքը ավելի մթնեց, դևի ձենից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մեկ էլ սև ամպի նման եկավ յոթ գլխանի Սև դևը` բերանից սև կրակ շաղ տալով, եկա¯վ, եկա¯վ, Արեգին տեսավ ու գոռաց.
— Ո՞վ ես դու, այ հողածին, հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ո՞նց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կթողամ…
— Արեգն եմ ես, քո սև մահն եմ բերել,- կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սև դևի մեջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թավալվում է գետնին ու շունչը փչելով` մռնչում.
— Մին էլ զարկիր, մին էլ…
— Ես իմ մորից մին եմ ծնվել,  մի խոսք ունեմ ու մի զարկ,- ասում է Արեգը, ու Սև դևը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է: Սև դևը սատկում է թե չէ, արև է բացվում Սև աշխարհքի վրա: Էստեղ աղջիկը խնդրում է, թե` ինձ էլ տար քեզ հետ, կտրիճ տղա, ես քոնն եմ:
— Չէ, սիրուն աղջիկ,- ասում է Արեգը,- ես պետք է գնամ Հազարան Հավքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա:
Էստեղ հանկարծ աղջիկը մի հավք է դառնում ու թռչում-գնում ծլվլալով.
-Ա՜խ, երանի՜ թե մի անգամ դու ընկնեիր Մշտադալար Այգին, մեզ մոտ…
Էստեղից Արեգը շարունակում է իր ճամփեն:

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Հատվածը վերնագրիր բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ:

Դևը, Լացող դևը, Արեգը հանդիպում է գեղեցկուհուն

  • Գրիր մգեցված գոյականների վերջավորությունները:

Աշխարհում֊ում

Աղջկա֊ա

Բանտում֊ում

Արևից֊ից

Արեգը֊ը

Թևով֊ով

Վիշապը֊ը

Այգին֊ն

Ճամփեն֊են

  • Բացատրիր հավքն իր թևով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղմեծ թիքեդ ականջդ կթողամ արտահայտությունները:
  • Հավքն իր թևով — թագավորի զորքն էլ
  • Օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ — օձն էլ չեր կարող հասնել էստեղ
  • Մեծ թիքեդ ականջդ կթողամ — կտոր կտոր անել այնպես, որ ականջից մեծ կտոր չլինի։
  • Հատվածը պատմիր աղջկա անունից:

Ես տեսա մի սիրուն տղա և ասեցի, որ շուտ հեռանա, որովհետև սև դևը հիմա կգա: Դևը ունի յոթ գլուխ, բայց նա չվախեցավ և ուժեղ դևի հետ կռվել: Ես նրան ասացի, որ անպայման խփի մեջտեղի գլխին մեկ անգամ: Նա խոստացավ ինձ, որ այդպես էլ կանի: Տղան դըի հետ կռվեց և տվեց հենց նրա մեջտեղի գլխին և դևը ոռնալով սատկեց: Ես տղային խնդրեցի, որ ինձ որ ինձ էլ տանի, բայց նա ասաց, որ պիտի գտնի Հազարան հավքին։

Մայրենի

Կարդա՛ «Հազարան հավք»-ի 5_րդ և 6-րդ հատվածները։ Կատարի՛ր 6_րդ հատվածի տակ գրված առաջադրանքները։

  • Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դո՛ւրս գրիր այդ հատվածը:

նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում:
— Բարի  օր,- ասում են,- պապի, էդ ի՞նչ ես անում:

  • Երեք ճամփաներից դու ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:

Ես կնտրեի ամենանեղ ճանապարհը, որովհետև ես խիզախ եմ և այնտեղ է ամենիս վտանգավոր ուրեմն այնտեղ է կախարդական աշխարհը։

  • Օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացրո՛ւ ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմիր երեք բառ:

Օրհնանք- անք , երկանք , մաղթանք , երիտասարդանանք

Ծերունի-ունի,Էրեբունի,Գնունի,Բզնունի

Կախարդական- ական, Ռուսական , աշխարհագրական , բնական

  • սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության:

Սպիտակամորուս-սպիտակ և մորուք , բարդ բառ

Ճամփաբաժան — ճանապարհ և բաժան , բարդ բառ

պապիկ — պապ և իկ , ածանցավոր բառ

այգի — պարզ բառ

հրեշ-պարզ բառ

  • Հատվածը պատմի՛ր ծերունու անունից:

Ծերունին տղաներին խորուրդ տվել, ասաց թե, որ ճանապարհը ինչ դժվարություն ունի։ Նա ասաց, որ ամենամեծ ճանապարհից բոլորը վերադարձել են, միջինից կեսը վերադարձել են կեսը, ոչ, իսկ ամենափոգրից, ոչ ոք չի վերադարձել։ Նա օրհնեց թագավորի փոքր տղային և բարիճանապարհ ասաց։